-Եկեք մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես կաշխատի ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահը։ Դա ցույց կտա ժամանակը։ Մենք դժգոհ ենք ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելու ԵԱՀԿ-ի գործունեությունից, քանի որ այդ հարցն արդեն երկար տարիներ տեղից չի շարժվում, ոչ մի շարժում չկա։ Նախորդ հանդիպման ընթացքում համաձայնեցված կետերը Հայաստանը մյուս հանդիպման ընթացքում հերքում է՝ փորձելով նորից և նորից վերադառնալ քննարկվող հարցին,- ինչպես տեղեկացնում է «1news.az»-ը, հղում անելով АПА գործակալությանը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը։
Նրա խոսքերով՝ հասունացել է այս հարցը լուծելու ժամանակը՝ հաշվի առնելով միջազգային իրավական նորմերից բխող կամքը։
-Ադրբեջանի իրավասության մեջ չեն մտնում ՄԽ-ի գործունեությունը դիտարկելը, նրա կազմը որոշելը։ ԵԱՀԿ-ն է հաստատում ՄԽ կազմը և երկրների քանակը։ Եթե ԵԱՀԿ հերթական գագաթաժողովի ժամանակ այդպիսի դժգոհություն հայտնվի, իհարկե Ադրբեջանը կարող է արտահայտել իր դիրքորոշումը։ Վերջերս Եվրոպայում և աշխարհում այդ հարցի շուրջ մտահոգություն կա. համանախագահների ինստիտուտը մինչև այսօր որևէ լուրջ արդյունքի չի հասել։ Այսօր խոսակցություններ են գնում, որ այնտեղ ինչ-որ ձևով ներկայացված լինի նաև ԵՄ-ն։ Կան նաև այլ առաջարկներ։ Օրակարգում է նաև Թուրքիայի ներկայացվածության հարցը։ Ինչքան պետություն, այնքան առաջարկ, սակայն առաջարկների գնահատականը ԵԱՀԿ-ինն է,- ասել է նա։
Հասանովը մեկնաբանել է նաև Թուրքիայի ներկայացվածության վերաբերյալ Հայաստանի դժգոհությունը և նշել, որ ՀՀ արտգործնախարարությունն արդեն ինքն էլ չգիտի՝ ինչի դեմ է բողոքում. «Անցած միջոցառմանը համաձայնեցրած առաջարկների վերանայման ցանկությունը ցույց է տալիս, որ այդ պետությունն իր կամքով չի գործում։ Ո՛չ նախագահը, ո՛չ արտգործնախարարն իրենց կամքով չեն գործում, այդ պատճառով էլ ղարաբաղյան հարցում արտակարգ առաջխաղացում չի կանխատեսվում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը լրագրողներին հայտարարել էր Մինսկի խմբի ձևաչափի վերանայման վերաբերյալ պաշտոնական Բաքվի մտադրության մասին։
Ադրբեջանը կրկին դժգոհում է ԵԱՀԿ գործունեությունից