ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամբողջ կազմով կքննարկեն ԼՂ հակամարտությունը
Ապրիլի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այս մասին լրագրողներին է հաղորդել ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը։
Նրա խոսքերով՝ դրանից հետո կարելի է խոսել կողմերի միջև վերջին բանակցությունների արդյունքների մասին։
ՄԽ ռուսաստանցի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը և Ռոբերտ Բրադկեն այսօր Բաքվում բանակցություններ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Սպասվում է, որ հինգշաբթի Մոսկվայում իր գործընկերներին կմիանա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։
Համանախագահները նշել են, որ Բաքվում բանակցություններն անցել են լավատեսական և կառուցողական մթնոլորտում։
Բրադկեի խոսքերով՝ մադրիդյան նորացված սկզբունքներում կան մի քանի դրույթներ, որոնց շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, և համանախագահներն այդ ուղղությամբ պետք է աշխատեն։
Ռուսաստանցի նոր համանախագահ Պոպովը նշել է, թե համանախագահի փոփոխությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվի։ Նա ասել է նաև, որ առաջիկա ժամանակահատվածում կայցելի Հայաստան։