ԱՄՆ սենատորները կոչ են անում Օբամային ճանաչել Ցեղասպանությունը
Կալիֆոռնիայի սենատոր Բարբարա Բոքսերն այս շաբաթ միացել է տասնյակ սենատորների նամակին, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում կանգնել պատմության ճիշտ կողմը և հստակ հաստատել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
-Չնայած անհերքելի ապացույցներին՝ ԱՄՆ-ը դեռևս չի ճանաչել 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում Ձեզ այս ապրիլի 24-ին շտկել այդ անարդարությունը և վերջապես ճանաչել 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը,- ասվում է սենատորների նամակում:
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Բարբարա Բոքսերին և նրա գործընկեր սենատորներին և նշել. «Նախագահ Օբաման հստակ ընտրություն ունի ապրիլի 24-ին՝ հանդես գալ որպես Հայոց ցեղասպանության ճշմարտությունը կրող կամ մնալ թուրքական կառավարության հանցակից՝ ժխտելով մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը»։