Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ Թուրքիան ցայտնոտային իրավիճակում է
Արդեն լրանում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի մեկ տարին: Եվ ինչքան մոտենում է ապրիլի 22-ը, այնքան Գյումրու հասարակական-քաղաքական գործիչները և մտավորականներն ավելի հոռետեսորեն են խոսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին, նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին կողմ էին արտահայտվում այդ գործընթացին: Հատկանշական է, որ այդ տրամադրությունները վարակել են նաև իշխանության ներկայացուցիչներին, որոնց մոտ այլևս չի նկատվում թուրքերի հետ անվերապահ եղբայրություն անելու առաջվա խանդավառությունը:
Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով ապրիլի 24-ը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրելու ամենաողջամիտ ժամկետն է:
«Ապրիլի 24-ից հետո արդեն հստակ կլինեն ժամկետները, և հստակ պարզ կլինի։ Եթե Թուրքիան հանիրավի ձգձգի, ուրեմն կարծում եմ, որ մեր ղեկավարությունը, երկրի նախագահը համարժեք քայլեր կձեռնարկեն»,-համոզված է հանրապետական պատգամավորը:
Ավելին, Սուքիաս Ավետիսյանի դիտարկմամբ, Թուրքիան այժմ ցայտնոտային իրավիճակում է և հենց այդ պատճառով է, որ հայ-թուրքական հարաբերությունները կապում է Արցախի հակամարտության լուծման հետ:
«Այսինքն, այսպես թե այնպես, իրենք շատ քաջ հասկանում են, որ սահմանի բացումը կապ չունի որևէ այլ խնդրի հետ, և որևիցե նախապայմանի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ինչքան փորձում են այդ մասին խոսել, այնքան միջազգային կառույցները և գերտերությունների ղեկավարները հստակ ասում են, որ դա որևիցե կապ չունի մյուսների հետ: Իսկ Էրդողանի նմանատիպ հայտարարությունները վկայում են այն մասին, որ այդ երկիրը պարզապես ցայտնոտային իրավիճակում է»,- նշել է Սուքիաս Ավետիսյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջամիտ ժամկետների առումով գրեթե նույն կարծիքին է պատմաբան Գագիկ Համբարյանը: Վերջինս նաև գտնում է, որ արդեն ժամանակն է, որ Հայաստանն սկսի մտածել Թուրքիայի նկատմամբ կոշտ քայլեր անելու մասին:
«Ողջամիտ ժամկետը կսպառվի նույն օրը՝ ապրիլի 22-ին, երբ Հայաստանն ու Թուրքիան մեկ տարի առաջ հայտարարեցին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու մասին: Ես գտնում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է կտրուկ իրենց խոսքն ասեն և Թուրքիային վերջնականապես հասկացնեն, որ ինքը չի կարող հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն օգտագործել որպես շանտաժ»,- ասում է պատմաբան Գագիկ Համբարյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի