Աշխարհ

26.08.2019 19:28


Բրիտանացի զույգը 5 մլն ֆունտ արժողությամբ գանձ է գտել դաշտում

Բրիտանացի զույգը 5 մլն ֆունտ արժողությամբ գանձ է գտել դաշտում

Մետաղի որոնման սուր զգացողությունների սիրահար զույգը՝ Մեծ Բրիտանիայի Սոմերսեթի կոմսությունից, հայտնաբերել Է, հավանաբար, ամենամեծ գանձերից մեկը երկրի պատմության մեջ, որն ավելի քան հազար տարի դաշտի մեջ Է մնացել տեղական ֆերմաներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DailуMail -ը:

Այդ երջանիկներն են Ադամ Սթեյփլսը եւ Լիզա Գրեյսը, որոնք խոստովանել են, որ նման գտածոներ սոսկ մեկ անգամ են լինում կյանքում: Հաղորդվում Է, որ գանձը հայտնաբերվել Է տակավին յոթ ամիս առաջ եւ այդ ամբողջ ժամանակ փորձաքննության Է ենթարկվել Լոնդոնի թանգարաններից մեկում:

Մասնագետների զննումից հետո պարզվել Է, որ 2571 արծաթե մետաղադրամները պատկանում են Հարոլդ Բ Գոդվինոս թագավորի կառավարման շրջանին, որը գահն զբաղեցրել Է 1066 թվականին ընդամենն ինն ամիս, ինչը դրանց առանձնահատուկ պատմական արժեք Է տալիս:

Փորձագետների գնահատումներով՝ գտնված մետաղադրամներից յուրաքանչյուրի արժեքը կարող Է կազմել հազարից մինչեւ հինգ հազար ֆունտ ստեռլինգ: Եթե գտնված գանձը կարեւոր ճանաչվի թանգարանի համար, ապա հենց թանգարանը կվճարի սահմանված գումարը զույգին, ինչպես նաեւ հողամասի սեփանատրիոջը: Եթե ոչ, նրանք իրեք կարող են այն վաճառել աճուրդում:

Այս խորագրի վերջին նյութերը