Քաղաքական

26.08.2019 13:10


«Այն մտահոգությունը, որ փոշին կհասնի Ջերմուկին, հիմնավորված չէ». Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

«Այն մտահոգությունը, որ փոշին կհասնի Ջերմուկին, հիմնավորված չէ». Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

Ամուլսարի հանքավայրի շահագործելիս եթե «Լիդիան Արմենիա» ընկերությունն իրականացնի 16 մեղմման միջոցներն ու լրացուցիչ միջոցառումները, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

««Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքավայրի փորձաքննության եզրակացության մեջ նշած 16 մեղմման միջոցներից 10–ն իր նախագծային փաստաթղթերում նախատեսել էր, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»,– ասաց նա։

Անդրադառնալով կենսաբազմազանության և օդի որակի կառավարմանը, Իվանյանը նշեց` փորձագետները եկել են եզրահանգման, որ ազգային և միջազգային կարգավորումների որևէ խախտում չի արձանագրվել։

«Այսինքն, կենսաբազմազանգության վրա ազդեցությունը գնահատվել է բավարար, իսկ ինչ վերաբերում է օդի որակի գնահատմանը, ապա փորձագետները չեն հայտնաբերել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չէ մեղմել։ Այսինքն՝ օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այն բոլոր մտահոգությունները, որ փոշին կհասցնի հարակից բնակավայրերին, այդ թվում՝ Ջերմուկին, չեն հիմնավորված»,– ասաց նա և ընդգծեց, որ եթե «Լիդիան Արմենիան» իրականացնի մեղման միջոցներն ու լրացուցիչ միջոցառումները, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելոի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։

Եզրակացության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, իսկ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։

Եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը