Աշխարհ

26.08.2019 18:31


Մակրոնը G7-ի ղեկավարներին ժամացույցներ է նվիրել օվկիանոսներում հավաքված պլաստիկից

Մակրոնը G7-ի ղեկավարներին ժամացույցներ է նվիրել օվկիանոսներում հավաքված պլաստիկից

G7-ի երկրների ղեկավարները, որոնք հրավիրվել են գագաթնաժողովի, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կլիմային նվիրված նստաշրջանում հատուկ նվեր են ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից. ձեռքի ժամացույցներ՝ պատրաստված օվկանոսներում հավաքված պլաստիկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի BFMTV հեռուստաալիքը:

Ֆրանսիայի Բիարից քաղաքում տեղի Է ունենում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որը կավարտվի օգոստոսի 26-ի երեկոյան: Գլխավոր թեմաներից մեկը, որը Ֆրանսիան հայտարարել Է G7-ում քննարկելու համար, դարձել Է կլիմայի թեման:

«G7-ի՝ կլիմային նվիրված նստաշրջանի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները, հրավիրված պետություններն ու միջազգային կազմակերպություններն իրենց տեղում գտել են նվեր Ֆրանսիայի նախագահից: Հատուկ նվեր. պլաստիկե ժամացույցներ՝ պատրաստված օվկիանոսներում գտնված նյութերից, որոնք արտադրվել են բասկյան հանրակցությունում»,- նշել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը