Լրահոս

27.08.2019 17:51


Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար

Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պայքարելու է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ստանալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջուլֆալակյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես պարտադիր մասնակցելու եմ պաշտոնական մրցումներին, իմ նպատակն անփոփոխ է, պայքարելու եմ առնվազն մինչև Տոկիո-2020-ի ուղեգիր ստանալս: Հավաքականի կազմում կմասնակցեմ, թե առանձին՝ կորոշենք իմ մարզիչների՝ Լևոն և Արամ Ջուլֆալակյանների հետ»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Օգոստոսի 27-ին Արսեն Ջուլֆլակյանի հայրը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, հրաժարական տվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը