Քաղաքական

28.08.2019 13:50


«Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում». Մակունց

«Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում». Մակունց

Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում, եւ զարմանում եմ, թե որտեղից էր շրջանառվում սեպտեմբեր ամիսը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի մտնի։

«Առնվազն եթե հիշենք, թե ինչ ընթացակարգով պիտի անցնի կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ նրանցից պատասխանը գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի Սահմանադրական դատարանում, այնուհետեւ նոր կհայտնվի ԱԺ օրակարգում։ Սպասելի էր, որ շուտ չի լինելու, եւ զարմանում եմ, թե որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,–նշեց նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը