«Ռոսավիացիան» Պերմից Հայաստան թռիչքների իրականացման թույլտվություն է տվել
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «ԻժԱվիա» ավիաընկերությանը Պերմից Երեւան թռիչքների կատարման թույլտվություն է տվել: Գերատեսչությունը համաձայնեցրել է շաբաթական 2 թռիչք:«Ъ-Прикамье»-ի հարցմանը «ԻժԱվիայից» հայտնել են, որ դեռեւս տեղեկություն չունեն թռիչքները սկսելու մասին:
Հիշեցնենք, որ «Ռոսավիացիան» հուլիսին հետ էր կանչել «ԻժԱվիայի» Պերմից Վիլնյուս, Տաշքենդ, Երեւան եւ Նամանգան թռիչքների կատարման թույլտվությունը՝ թռիչքներ չիրականացնելու պատճառով:
Դրանից բացի, թույլտվություն է տրվել Azur Air ավիաընկերությանը, որը նախատեսում է թռիչքներ կազմակերպել Պերմից Ուտոպաո (Թայլանդ):
Դրա հետ մեկտեղ՝ «Ռոսավիացիան» փոխադրողի խնդրանքով համաձայնեցրել է «Ռեդ Վինգս» ավիաընկերության՝ Պերմ-Երեւան չվերթով թռիչքների թույլտվության հետ կանչը:
«Ռոսավիացիան» Պերմից Հայաստան թռիչքների իրականացման թույլտվություն է տվել
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «ԻժԱվիա» ավիաընկերությանը Պերմից Երեւան թռիչքների կատարման թույլտվություն է տվել: Գերատեսչությունը համաձայնեցրել է շաբաթական 2 թռիչք: «Ъ-Прикамье»-ի հարցմանը «ԻժԱվիայից» հայտնել են, որ դեռեւս տեղեկություն չունեն թռիչքները սկսելու մասին:
Հիշեցնենք, որ «Ռոսավիացիան» հուլիսին հետ էր կանչել «ԻժԱվիայի» Պերմից Վիլնյուս, Տաշքենդ, Երեւան եւ Նամանգան թռիչքների կատարման թույլտվությունը՝ թռիչքներ չիրականացնելու պատճառով:
Դրանից բացի, թույլտվություն է տրվել Azur Air ավիաընկերությանը, որը նախատեսում է թռիչքներ կազմակերպել Պերմից Ուտոպաո (Թայլանդ):
Դրա հետ մեկտեղ՝ «Ռոսավիացիան» փոխադրողի խնդրանքով համաձայնեցրել է «Ռեդ Վինգս» ավիաընկերության՝ Պերմ-Երեւան չվերթով թռիչքների թույլտվության հետ կանչը:
Աղբյուրը՝ news.am