Լրահոս

22.04.2010 13:08


Ինչո՞ւ է գաղտնի պահվել հանդիպումը

Ինչո՞ւ է գաղտնի պահվել հանդիպումը

-ՀՀ նախագահի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ նախագահի հայտարարության տարածման նախօրյակին,-ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ե՞րբ է տեղի ունեցել այդ հանդիպումը՝ նախագահի վաշինգտոնյան այցից առա՞ջ, թե՞ հետո։

Իսկ թե խորհրդակցությունների ժամանակ ո՞ր հարցերի վրա են շեշտադրումներ եղել, Խ. Գալստյանը  չբարձրաձայնեց՝ ասելով, թե նախագահն այսօր իր ուղերձում կհնչեցնի հիմնական մոտեցումները, որի շուրջը  կոալիցիոն հիմնական ուժերը համակարծիք են։

Նշենք, որ ՀՀ նախագահի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո այդ մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը