Աշխարհ

29.08.2019 15:54


Իսպանիայի ափերի մոտ փրկել են 200-ից ավելի ներգաղթյալի

Իսպանիայի ափերի մոտ փրկել են 200-ից ավելի ներգաղթյալի

Առնվազն 208 միգրանտների են փրկել Իսպանիայի ափերի մոտ: Օգոստոսի 29-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պիրենեյան թագավորության ծովում փրկության եւ անվտանգության ծառայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է, օգոստոսի 28-ին անօրինական միգրանտները գտնվել են երեք նավում Ալբորան ծովում: Փրկարարները միգրանտներին տարել են Ալմերիայի եւ Մալագայի նավահանգիստներ (Անդալուսիայի ինքնավար մարզ):

Վերջին տվյալներով՝ ընթացիկ տարում շուրջ 18 հազար անօրինական միգրանտներ են հայտնվել Իսպանիայի տարածքում: EFE գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս ցուցանիշը 11,5 հազարով (39 տոկոս) փոքր Է, քան 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը