Լրահոս

22.04.2010 14:17


Միքայել Հայրապետյան. «...ուղղակի ազգային խայտառակություն կլիներ»

Միքայել Հայրապետյան. «...ուղղակի ազգային խայտառակություն կլիներ»

Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդների տարածած հայտարարությանը՝ ըստ որի կոալիցիան հայ-թուրքական արձանագրությունները հանում է ԱԺ օրակարգից՝ ասել է, թե այդ քայլը դրական է գնահատում, բայց նաև հավելել է, որ դա ուղղակի հրահանգի կատարում է։

-Իհա՛րկե դրական եմ գնահատում այդ քայլը, որովհետև ուղղակի ազգային խայտառակություն կլիներ, եթե այն դրվեր օրակարգ, և հանկարծ Հայաստանն առաջինը վավերացներ դա։ Բայց մեր կլանային օլիգարխիկ վերնախավին հրահանգ է իջեցված, և իրենք էլ անմեղսունակի պես կատարում են։ Ընդամենը դա,-ասել է նա։

Ըստ Միքայել Հայրապետյանի՝ ինքը շատ ուրախ կլիներ, որ հայ-թուրքական այս գործընթացը փակուղի մտներ։

-Բայց որ փակուղի մտնի մեր անմեղսունակ ղեկավարության գործողությունների արդյունքում, շատ ցավալի կլինի՝ ՀՀ պետության շահից ելնելով։ Դրանք ուղղակի չպիտի վավերացվեն և վերջ,-ընդգծել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը