Արամ Կարապետյանը քաղաքական մեծամասնության հայտարարության մասին
Անդրադառնալով կոալիցիոն ուժերի այն հայտարարությանը, թե քաղաքական մեծամասնությունը անհրաժեշտ է համարում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը և դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «7 օր»-ին ասել է. «Կոալիցիոն ուժերի այս հայտարարությունը գնահատում եմ որպես հակասահմանադրական որոշումից հետ կանգնելու քայլ»։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, Արամ Կարապետյանն ասել է, թե դրանց մասին կխոսի Սերժ Սարգսյանի այսօրվա ուղերձից հետո։

«7or.am»