Լրահոս

22.04.2010 14:24


Երեխայի որոնումները շարունակվում են

Ապրիլի 21-ին, ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ն ընկած ժամանակահատվածում փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատից երեք խումբ, կինոլոգներ, ջրասուզակներ եւ թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները վերսկսել են նախորդ օրը Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած' ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որո­նո­ղական աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվել են ջրանցքի' Երեւանի □Սուրմալու□ առեւտրի կենտ­րոնից մինչեւ Նոր Խարբերդ գյուղ, 16 կմ-անոց հատվածում:  

Դեպքի վայրում են գտնվել ՀՓԾ, □Սեւան-Հրազդան ջրառ□ ՓԲԸ-ի ղեկավար կազմի եւ Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները:

Ժամը 09.45-ից մինչեւ 19.30-ը որոնողական աշխատանքներ են իրականացվել նաեւ Արա­­­րատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ Արտաշատի հրշեջ-փրկարարների կողմից' մարզի տա­րած­քով անց­նող ջրանցքի' Ջրաշեն-Նոր Խարբերդ-Դիտակ-Արեւշատ եւ Քաղցրաշեն-Գետազատ-Նորա­շեն գյուղերով անցնող հատ­վա­­ծում:

Իրականացված աշխատանքներն արդյունք չեն տվել: Երեխայի որոնողական աշ­խա­տանք­նե­րը վերսկսվել են ապրիլի 22-ի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը