Քաղաքական

29.08.2019 21:10


«Վարչապետի ընկերը և կնքահայրը եղբայրս է, այս խոսակցությունները նրա անվան հետ են կապված». Վահե Ղալումյանը՝ եղբոր քաղաքապետ դառնալու մասին

«Վարչապետի ընկերը և կնքահայրը եղբայրս է, այս խոսակցությունները նրա անվան հետ են կապված». Վահե Ղալումյանը՝ եղբոր քաղաքապետ դառնալու մասին

Արդեն տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր ծննդավայր Իջևան քաղաքում քաղաքապետ դարձնել իր կնքահայր և ընկեր Հայկ Ղալումյանին, որը Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է։ Դրան զուգահեռ՝ նաև խոսակցություններ էին շրջանառվում, որ խոսքը ոչ թե Հայկ, այլ Վահե Ղալումյանի մասին է, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։

168.am-ը Վահե Ղալումյանից հետաքրքրվեց, թե իրականում այս խոսակցություններն ի՞ր, թե՞ եղբոր անվան հետ են կապված։

«Ինքս ԱԺ պատգամավոր եմ, վարչապետի ընկերը և կնքահայրը եղբայրս է, այս խոսակցությունները նրա անվան հետ են կապված, բայց դրանք դեռևս խոսակցություններ են»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ այսինքն՝ վարչապետն իրեն նման առաջարկ չի՞ արել, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ: «Այդ խոսակցությունները վերաբերում են եղբորս»,-եզրափակեց Վահե Ղալումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը