Լրահոս

22.04.2010 14:09


Դիակ գետում

Ապրիլի 21-ին, ժամը 18.07-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ «Քիմիական մանրաթելերի» գոր­ծարանին հարակից տարածքում' Փամբակ գետում, դիակ է հայտնաբերվել, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Ա. Բա­յադյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը