Լրահոս

22.04.2010 14:44


ԲՀԿ դիրքորոշումներին հակասող հարցեր չե՞ն քննարկվել

ԲՀԿ դիրքորոշումներին հակասող հարցեր չե՞ն քննարկվել

-Չեն կարող հայ-թուրքական հարաբերություններն առաջ գնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման և ղարաբաղյան հիմնահարցում միակողմանի զիջումների գնով,-հրավիրված ասուլիսում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։

Ասուլիսի հիմնական թեման եղել է ՀՀ նախագահի և կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հանդիպումը.

-Կարող եմ ուղղակի ասել, որ քննարկման շրջանակներում ընդհանուր առմամբ երևիցե չի եղել հարցադրում, որ մեր նախնական հրապարակային դիրքորոշումներին չհամապատասխանի,-ասել է բանախոսն ու հիշեցրել ԲՀԿ-ի երկու նախապայմանները. «Եթե որևիցե մի պահի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապակացվի ղարաբաղյան հիմնահարցի կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ, մենք դեմ ենք արտահայտվելու այդ գործընթացի հետագա առաջընթացին։

Անդրադառնալով ՀՀ նախագահի սպասվելիք ուղերձին և պատասխանելով հարցին՝ եթե ուղերձում ասվի, որ մենք ենք առաջինը վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, ո՞րը կլինի ԲՀԿ դիրքորոշումը՝ Խ. Գալստյանն ասել է.

-Մեթոդաբանական, մարտավարական առումով մենք նպատակահարմար չենք համարում արձանագրությունների՝ առաջինը Հայաստանի կողմից վավերացումը։ Արձանագրություններն առաջինը վավերացնելով՝ Թուրքիային հնարավորություն կտանք դիրքային առևտրի մեջ մտնել միջազգային տարբեր կենտրոնների հետ։ Այսօր էլ մեր դիրքորոշումը չի փոխվել։

Ինչ վերաբերում է արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն, ապա, ըստ Խ. Գալստյանի, դա նախագահի քաղաքական որոշման խնդիրն է լինելու.

-Մենք դա նորմալ ենք ընդունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը