Լրահոս

11.01.2011 17:28


Ասանջին Շվեդիային հանձնել–չհանձնելու հարցը կորոշվի փետրվարի 7–8–ին

Ասանջին Շվեդիային հանձնել–չհանձնելու հարցը կորոշվի փետրվարի 7–8–ին

Ասանջը դատարան էր եկել իր ընկերոջ տնից, որը գտնվում է Լոնդոնի հյուսիս-արևելքում։ Դատավորը լսումը նշանակել է փետրվարի 7-8-ին, որի ժամանակ որոշվելու է՝ «Wikileaks»-ի հիմնադիր Ասանջին հանձնե՞լ, թե՞ չհանձնել Շվեդիային։

39-ամյա ավստրալացին հերքում է սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները և կարծում է, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։

Ասանջը ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին Մեծ Բրիտանիայում և Ուոնդսուորտի բանտում անցկացրել 9 օր, այնուհետև դատավորը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։

Բացի սեռական ոտնձգություններից, Ասանջին կարող են  մեղադրել նաև ի վնաս ԱՄՆ-ի լրտեսություն անելու համար։ Մեղադրանքները պայմանավորված են «Wikileaks»-ում տեղադրված հրապարակումներով։

 

Այս խորագրի վերջին նյութերը