Լրահոս

30.08.2019 12:50


Մեղադրանք է առաջադրվել Ծովակ համայնքի ղեկավարին. ՔԿ

Մեղադրանք է առաջադրվել Ծովակ համայնքի ղեկավարին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 թվականի հունիսի 11-ից մինչեւ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու եւ փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, հանձնարարել է տաբելավարին, աշխատակիցների աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել, թե իբրեւ հիշյալ օրերին համայնքի ղեկավարի տեղակալը հաճախել է աշխատանքի: Այնուհետեւ համայնքի ղեկավարը կնքել եւ իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքի հաճախումների վերաբերյալ տաբելները, ինչի արդյունքում համայնքի ֆինանսական միջոցների հաշվին աշխատավարձ է վճարվել տեղակալին՝ այդ կերպ համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տաբելավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը