Լրահոս

22.04.2010 15:23


Գագիկ Ծառուկյանի քննադատությունն ուժի մեջ է

Գագիկ Ծառուկյանի քննադատությունն ուժի մեջ է

-Այս պահին, կարծում եմ,  Հայաստանում սոցիալական հեղափոխության նախադրյալներ չկան։ Այն, որ Հայաստանը կարողացավ որոշակի կայունություն ապահովել, և քաղաքական կայունությունն ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից ամենակարևոր ռեսուրսներից մեկն է, մենք այսօր կարող ենք միանշանակ փաստել,-այսօր հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։

Հարցին, թե ԲՀԿ-ն այսօր ինչպե՞ս է գնահատում երկրի տնտեսական քաղաքականության վիճակը հատկապես այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդը քննադատել է այն, Խ. Գալստյանը պատասխանել է.

-ԲՀԿ ղեկավարը քննադատել էր կոնկրետ պաշտոնյայի կոնկրետ հայտարարությունը, և շաբաթներ առաջ հնչեցված հայտարարությունն այսօր էլ ուժի մեջ է։ Իսկապես կարող ենք արձանագրել, որ մեր երկրում  ֆինանսատնտեսական ճգնաժամը լիովին հաղթահարված չէ։ Իհա՛րկե կարող ենք արձանագրել, որ անկումային նվազագույն շեմն արդեն գոնե դադարեցվել է, բայց 2008թ. նախնական տնտեսական ցուցանիշներին վերադարձն այս պահի դրությամբ դեռ ապահովված չէ։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարը քննադատել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը