Լրահոս

22.04.2010 15:46


Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառում Մոսկվայում

Ապրիլի 20-ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունը' Արևմտյան հայերի հայրենակցական միության, «Արցախի բարեկամներ» ակումբի, Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի և «Ноев ковчег» թերթի աջակցությամբ կազմակերպել էր հուշ երեկո' նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բացման խոսքով հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Ելույթ են ունեցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Ռոբերտ Անանյանը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչ Քահանա Գևորգ Վարդանյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչ Քահանա Ալեքսանդր Վասյուտինը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Իգոր Չեռնիշենկոն (,Единая Россияե կուսակցություն) Սեմյոն Բաղդասարովը (,Справедливая Россияե կուսակցություն), Մաքսիմ Միշչենկոն (,Единая Россияե կուսակցություն, ,Россия молодаяե շարժում) և Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումի խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է տեսաֆիլմ' նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, հնչել են ստեղծագործություններ' Ալեքսանդր Յուրլովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական երգչախմբային կապելլայի կատարմամբ:

Հուշ երեկոյին ներկա էին ռուս և հայազգի հասարակական գործիչներ, գիտության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը