Քննարկվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը
Ապրիլի 21-ին Գնահատման եւ Թեստավորման Կենտրոնում տեղի ունեցավ ԳԹԿ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, ԲՈՒՀ-երում ձեւավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց 2010թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացը: Համաձայն ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 11-ի N 238-Ն որոշման, որով հաստատվել է ՀՀ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, դիմորդների փաստաթղթերի ընդունումը եւ մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունների տվյալ ուսումնական տարում ավարտած' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ 2010թ. գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են մինչեւ հուլիսի 10-ը:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ դիմորդը կարող էր հայտագրել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի ԲՈՒՀ-երի մինչեւ երկու անվճար եւ վեց վճարովի մասնագիտությունները, 2010թ. դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի ԲՈՒՀ-երի' մինչեւ երկու անվճար եւ մինչեւ վեց վճարովի մասնագիտությունները:
Քննարկվեց նաեւ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր: