Աշխարհ

30.08.2019 19:57


Մեգան Մարքլն Արչիի մանկական սենյակում փակցրել է արքայադուստր Դիանայի դիմանկարները

Մեգան Մարքլն Արչիի մանկական սենյակում փակցրել է արքայադուստր Դիանայի դիմանկարները

Օգոստոսի 23-ին լրացավ արքայադուստր Դիանայի մահվան 22 տարին: Լեդի Դիի ողբերգական մահը հարված էր ոչ միայն ամբողջ աշխարհում նրա երկրպագուների, այլեւ առաջին հերթին նրա երեխաների համար: Այդ ժամանակ Ուիլյամը 15 տարեկան էր, Հարրին՝ 12: Լեդի Դիի կրտսեր որդին մինչ այժմ դժվարությամբ է վերապրում կորուստը:

Наследники чтят память матери

Այժմ, երբ Սասեքսի դուքսը որդի ունի, կնոջ հետ փորձում է որդուն՝ Արչիին սեր հաղորդել տատիկի հանդեպ: Թեեւ երեխան 3,5 ամսական է, Մեգան Մարքլը մանկական սենյակում փակցրել է արքայադստեր դիմանկարները: Նա նաեւ փորձում է ապրել արաքայադստեր օրինակով՝ հետեւելով նրա սկզբունքներին:

Картинки по запросу меган маркл legion media

«Երբ Մեգանն ու Հարրին սկսել են հանդիպել, նրանք առաջինը համատեղ ուղեւորության են մեկնել Աֆրիկա: Հենց այդ ժամանակ է Հարրին նրա առաջ առաջին անգամ բացահայտել այն ցավը, որը վերապրել է մայրիկի վաղ մահվան պատճառով»,-հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Картинки по запросу Меган и Диана сапфировое кольцо

Մեգանին ու Դիանային կապում է շափյուղա մատանին, որն արքայազնն ընտրյալին նվիրել է նշանադրության առիթով: Աքսեսուարը ժամանակին պատկանել է լեդի Դիին, իսկ այժմ զարդարում է դքսուհու մատը:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը