Լրահոս

22.04.2010 16:14


Ա. Մարտիրոսյան. «Հայտարարությունում տեղ գտած ձևակերպումների մի մասը չի համապատասխանում «Ժառանգության» ծրագրին»

Ա. Մարտիրոսյան. «Հայտարարությունում տեղ գտած ձևակերպումների մի մասը չի համապատասխանում «Ժառանգության» ծրագրին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ համախմբված կուսակցությունների հավաքը: «Ոչ»-ի շարժման 14 կուսակցություններն ընդունել են հայտարարություն, սակայն հավաքին ներկա չի գտնվել «Ժառանգություն» կուսակցությունը և չի ստորագրել այդ հայտարարության տակ։

«7օր»-ը փորձել է պարզել՝ ինչու «Ժառանգությունը» չի մասնակցել հավաքին։ Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե հայտարարության տեքստում տեղ գտած ձևակերպումների մի մասը չի համապատասխանում «Ժառանգության» ծրագրին։

-Մենք, իհարկե, ողջունում ենք այդ հավաքը, խնդիր չունենք այդ առումով։ Չենք պատրաստվում 14-ի՝ «Ոչ»-ի ֆորմատը խոչընդոտել, բայց «Ժառանգությունը» դեմ է վերապահումներին։ «Ժառանգությունն»  ընդհանրապես դեմ է արձանագրություններին, կարծում է, որ դրանք պետք է չեղյալ հայտարարվեն, և դրա համար մենք այս հավաքին չենք մասնակցել։ Մենք ՍԴ-ի որոշումն էլ չենք ընդունում։ Այն վտանգավոր է նաև հետագա բանակցողների համար,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը