Լրահոս

30.08.2019 15:25


Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. սահմանվել է հերթապահություն (թարմացված)

Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. սահմանվել է հերթապահություն (թարմացված)

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 20 հա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 16:47-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 17 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ժամը 22:00-ից հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը