Արամ Կարապետյան. «Այս իշխանությունը փոփոխելու ենթակա է»
Ելույթ ունենալով արձանագրությունների դեմ համախմբված ուժերի հավաքին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել է, թե չի հասկանում՝ ինչ է այս ողջ գործընթացներից ցանկանում Սերժ Սարգսյանը. «Ինքը հերոսաբար մտավ փակուղի, հիմա հերոսաբար դուրս է գալիս փակուղուց ու հերոսաբար ասում, որ մենք հաղթանակ ենք տանելու, Վիլսոնի գերեզման և այլն, սակայն այս ամենն ինչի՞ համար է։ Մի՞թե նրա համար, որ հիմա ցանկանում են Թուրքիայից հայերին դուրս քշել, կամ որ Ադրբեջանն իր ռազմական հռետորությունն ավելացրել է և այլն»։
Նա նշել է, որ Ադրբեջանը հիմա ծրագիր ունի ոչ թե հաղթել պատերազմում, այլ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին գումարվի Թուրքիան, որին Սերժ Սարգսյանը «տոլմա ուտելուց կանչել է»։
Արամ Կարապետյանը հիշեցրել է, թե «հորթի ինչ հրճվանքով էին բոլորն ասում, որ այս ամենը լավ է լինելու»։
Նրա խոսքերով՝ նրանք, ովքեր սկսել են այս ամենը, շատ վատ են իմացել հայկական մենթալիտետը։
-Կարծում եմ՝ ապագայում, երբ Հայաստանը նորմալ իշխանություններ կունենա, ինչը նույնպես իր ազգային շահերից կելնի, և գնդակի պես այստեղից այն կողմ չեն գցվի, Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կլինեն, բայց դա չի լինի ո՛չ Արևմտյան Հայաստանի, ո՛չ Ցեղասպանության հաշվին։ Հիմա կենտրոնանալու են Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների վրա, որ այնտեղ լուծում գտնեն, հետո էլի հետ գան արձանագրություններին, դրա համար էլ արձանագրությունների վավերացումը կասեցված է, ոչ թե ստորագրությունն է հետ վերցված։ Հիմա այնտեղ հարցը կփորձեն լուծել։ Առնվազն երկու շրջան ուզում են, որ հանձնվեն շատ արագ՝ Ֆիզուլին ու Աղդամը,- նշել է Արամ Կարապետյանը։
Նա նշել է, որ պայքարի հիմնաթնջուկը դառնալու է Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրը։ Արամ Կարապետյանը համոզված է, որ, ի վերջո, «ՈՉ»-ի ուժերը կանգնելու են այն հարցի առաջ՝ փոխե՞լ իշխանությունը և նոր իշխանությամբ առաջ շարժվել, թե՞ չեն փոխում և ամեն գիշեր սպասում են՝ թուղթ դուրս կգա՞, թե՞ ոչ։
-Այսպիսի իշխանությունը, որն արդեն ինքն էլ չգիտի՝ իր շահի համար ինչ է անում, շատ վտանգավոր է դառնում և փոփոխելու ենթակա է։ Եթե սա չարեցինք, ամեն անգամ սպասեք մի նոր թղթի,- իր ելույթը եզրափակել է Արամ Կարապետյանը։

7or.am