Անցումային արդարադատությունը կործանարար կլինի ՀՀ-ի համար. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին: Թե ինչ արդյունքներ կգրանցվեն, բացասականները տեսնում եմ, բայց ոչ մի դրական բան չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել: Այսինքն՝ ոչ մի ձևով արդարացված չէ: Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատության անցնենք, դա առաջինը մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա: Այսինքն՝ մենք մեր պետության մասին ավելի վատը պետք է խոսենք, քան ինքը կար, որպեսզի արդարացնենք, թե ինչու ենք անցումային արդարադատության անցնում»,-նշեց ՀԽ նախագահը:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ այլ երկրներում սովորական ընտրություններից հետո նոր իշխանություններն ավելի շատ փոփոխություններ են իրականացնում, քան հիմա Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հրապարակվեց անցումային արդարադատության նախագիծը, որով նախատեսվում է հավաքել 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր: 1996 թ.-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը ընդդիմության միասնական թեկնածուն էր, և հիմնական պայքարը իր և այդ ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև էր: Շատերի գնահատմամբ, հենց այդ օրվանից սկսած Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը: Նախագծում նաև նշվում է, որ դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները:
«Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը, հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հարցին, ԱԺՄ նախագահը նշեց, որ այն պետք է լուծվի ոչ թե հանրաքվեի, այլ կառավարության կամքի դրսևորման միջոցով. «Պետության ղեկավարը պետք է կարողանա որոշումներ կայացնել: Շատ անգամ այդ որոշումների ժամանակ տարբեր կողմերից ճնշումներ են լինում, շատ անգամ դու որոշումն ընդունում ես ոչ լիարժեք ինֆորմացիայի հիման վրա, բայց պետության ղեկավարը որոշում ընդունելու համար է: Մասնագետները պետք է որոշեն՝ հանքի շահագործման դեպքում ընդունելի՞ են այդ վնասները, թե՞ ոչ, որովհետև չի կարող ոչ մի վնաս չբերել: Չեմ կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով, դա մասնագետների հարց է և պետական կամք՝ աշխատեցնել, թե չաշխատեցնել և պատասխանատվություն կրել հետևանքների համար»:
Անդրադառնալով կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ինձ համար մեր կառավարության տնտեսական քաղաքականությունը սև արկղ է, ես չգիտեմ՝ ինչ ներքին մտադրություններ կան՝ տնտեսությունը զարգացնելու»:
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ նրա, բավարար խթան չեն ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար:
«Պետք է ունենալ ծրագրեր: Եթե կառավարությունը մտածում է, որ մի քանի նպաստավոր պայման ստեղծի, ապա՝ տնտեսությունն ինքն իրեն կզարգանա, այդպես չի լինում: Կառավարությունը շատ լծակներ ունի ազդելու տնտեսության զարգացման վրա և կարծում եմ՝ այդ լծակները դեռ վարպետորեն չեն օգտագործվել»,- նկատեց նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ինքնին «թավշյա հեղափոխությունը» չէր կարող ապահովել մեծ ներդրումներ, քանի որ սպասումներն իրական չէին:
«Երբ որ իրենք եկան իշխանության և երկար ժամանակ ընդդիմություն էին, իրենց մոտ բազմաթիվ միֆեր կային: Շատ մեծ միֆեր կային, որ ինչ-որ զսպող ուժեր կան ու հենց այդ զսպող ուժերը գնան, տնտեսությունը կզարգանա: Պարզվեց՝ դա այդպես չէ: Միֆ էր, որ կոռուպցիան մի քիչ վերացնես, տնտեսությունը կսկսի զարգանալ: Ոչ, ամենօրյա աշխատանք է պետք, նոր ծրագրեր, խելոք մարդիկ, որպեսզի կարողանան այդ աշխատանքը առաջ տանեն: Այն սպասումը, որ մենք իշխանությունը կփոխենք, կասենք, որ ավելի դեմոկրատական ենք և այստեղ ներդրումների հոսք կլինի, դա միֆ էր: Եվ ոչ թե չկարողացան անել, այլ դա հնարավոր չէր անել»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ բանակցություններում բավականին շտկելու բաներ կան: Նա նաև ընդգծեց, որ փոխզիջումներ պետք է գտնել, բայց ներկա վիճակում ստատուս-քվոյին այլընտրանք չկա:
«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախկին հոդվածները, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մոտ լինելը, իմ մոտ վտանգի զգացում առաջացավ, որ միգուցե նոր եկած ուժերը կարող են շատ բացասաբար ազդել Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Մանավանդ, որ այդ ուժերից շատերի հետևում կանգնած են արտաքին գրանտներ, իսկ փողն առանց ազդեցության չի լինում: Հետագայում, հասարակական ցասումը բերեցին նրան, որ իմ մոտ այդ զգացումը չասեմ, որ վերացավ, բայց մեղմացավ: Կամաց-կամաց վերադառնում ենք այն վիճակին, որ պետք է Ղարաբաղը պահել մինչև վերջ: Բայց կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ կարծիքներ հայտներ Արցախի հարցի վերաբերյալ»,- ասաց նա:
Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ այժմ Արցախի ուղղությամբ լավագույն քայլերը կլինեն պետության, տնտեսության արագ զարգացումը, ինչպես նաև այն, որ բանակի վերաբերյալ արտահայտությունները լինեն շատ զգույշ:
«Պետք է մեծ արագությամբ զարգացնել պետությունը, ոչ թե նստել իրար հետ նորից կռվել՝ անցյալը սև էր, սպիտակ էր... անունը դնել թավշյա... ավելի շուտ «շուշաթուղթ» է դա, թավշյա չէ: Պետք է քիչ խփել բանակին: Արդյո՞ք բանակներն աշխարհում շատ մաքուր կառույցներ են՝ ո՛չ, բայց ցանկացած պետություն աշխատում է բանակի մաքրությունը ապահովել, ոչ թե հայտարարություններով, ֆեյսբուքներով, այլ ներքին շատ մեխանիզմներ կան դրանց դեմ պայքարելու: Ես պաշտպանության նախարար եմ եղել. մտածում եք այդ ժամանակ բանակում միայն հերոսնե՞ր էին: Պարտադիր չէ, որ բանակի ներքին կյանքը քննարկվի հասարակությունում, հատկապես, որ մեր բանակը շատ լավն է: Բանակի նկատմամբ արտակարգ հարգանքն ու հեղինակությունը չի կարելի ձեռք տալ»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը: