Լրահոս

22.04.2010 17:14


ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ. «Մենք բոլորս այդ օրը հայեր ենք»

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ. «Մենք բոլորս այդ օրը հայեր ենք»

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցից 2 օր առաջ ԱՄՆ Կոնգրեսում սգո արարողություն է տեղի ունեցել։

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելլոսին ասել է. «Մենք բոլորս այդ օրը հայեր ենք։ Մենք բոլորս այդ օրը սգում ենք հայ ազգի մեծ ողբերգությունը»։

-Մենք արդեն հոգնել են Ցեղասպանության ճանաչման  վերաբերյալ տարբեր խոսակցություններից և քննարկումներից։ Մենք այլևս չենք ուզում լսել այդ բացատրությունները։ Մեզ համար գլխավորը ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդունի հայկական ողբերգությունը որպես Ցեղասպանություն,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը