Քաղաքական

31.08.2019 08:37


Սասուն Միքայելյանն ամեն ինչ անելու է, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին իր ազգականը հաղթի․ «Հրապարակ»

Սասուն Միքայելյանն ամեն ինչ անելու է, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին իր ազգականը հաղթի․ «Հրապարակ»

«Երեկ ավարտվեց սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Հետաքրքիր պատկեր է գրանցվել Փարաքար համայնքում։ Տևական պայքարից հետո Սասուն Միքայելյանը հասել է եզրագծին և ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի դեռևս ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգականը՝ Սարդուր Թևոսյանը, ով, փարաքարցիների պատմելով, աշխատանքի գրեթե չի գնացել, բայց առաջադրվել է համայնքապետի թեկնածու։

Թեկնածուներից երկուսը՝ ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը, դատվածություն են ունեցել․ առաջինը՝ անօրինական հրազեն պահելու և օգտագործելու մեղադրանքով, երկրորդը՝ սպանության փորձի։ Նրանք ևս առաջադրվել են ընդդեմ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի, ով, ի դեպ, երեկ վերջին պահին է առաջադրել թեկնածությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը