Աշխարհ

31.08.2019 10:05


Բաշկիրիայում օրորոցից անհետացած մեկ տարեկան երեխային մահացած են գտել

Բաշկիրիայում օրորոցից անհետացած մեկ տարեկան երեխային մահացած են գտել

Բաշկիրիայում կորած մեկ տարեկան երեխային մահացած են գտել։ Ըստ հաղորդման՝ նա անհետացել էր օրորոցից, մինչ մայրը քնած էր։ Այս մասին հատյտնում է ria.ru–ն։

Երեքշաբթի Բաշկիրիայի Դյուրտյուլինսկի շրջան Իսմայիլովո գյուղի 28–ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել իր մեկամյա երեխայի կորստի վերաբերյալ։ Կինը պատմել է, որ պառկել է քնելու երկու երեխայի հետ՝ մեկ և մեկուկես տարեկան, իսկ առավոտյան փոքրիկ որդուն չի գտել օրորոցում։
Քննչական մարմիններն անչափահասի սպանության մեղադրանքով քրգործ են հարուցել երեխայի որոնումները համալիր ձևով կազմակերպելու համար։ Երեխային երկու օր որոնել են հարյուր ոստիկան, քննիչներ, փրկարարներ, կամավորներ։ Փոքրիկին փնտրել են անտառում, ջրամբարներում, գյուղում։
ufatime.ru–ի փոխանցմամբ՝ ավելի ուշ կինը փոխել է ցուցմունքը՝ հայտնելով, որ ինքն է երեխային տարել թողել եղինջի թփի մոտ։ Երկու օր անց իրավապահ մարմինները երեխայի մարմինը գտել են ոչ թե նշված վայրում, այլ տնից ոչ հեռու բարձված գոմաղբի մոտ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը