Լրահոս

22.04.2010 18:20


Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի քաղաքական ուժերի որոշման վերաբերյալ

Ինչպես հաղորդել է TRT հեռուստաալիքը, Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայաստանյան կուսակցությունների որոշման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Անկարան գնահատում է իրավիճակը, որն ստեղծվել է Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների կողմից ընդունված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին որոշումից հետո։

Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրաք Օզյուգերգինը հայտարարել է, թե փորձում է պարզաբանել՝ որն է հայաստանյան քաղաքական մեծամասնության  որոշումը։

Օզյուգերգինն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ կուսակցությունները հանդես են եկել գործընթացը դադարեցնելու կոչով, և նշել, որ նրանք այս պահին փորձում են պարզել որոշումը և վերլուծել այն։

 

Այս խորագրի վերջին նյութերը