Քաղաքական

31.08.2019 11:46


Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Հարգարժան Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան,

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Անգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում: Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք անսասան վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին:

Ձեր և բազմաթիվ հայ հերոսների վճռականությամբ հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին քոչվոր ցեղերի միավորման արդյունքում ձևավորված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը կրկին հերոսացվեց նորագույն պատմության մեջ, և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ՝ հոբելյանի առթիվ և կամենում անկոտրում կամք, զորություն, երկար տարիների կյանք ու քաջառողջություն:

Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը