Քննարկման մասնակիցները փաստեցին իրենց վճռական կեցվածքը...
Ապրիլի 22-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ազգային-քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների, մտավորականների և երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էր «Արցախյան ճակատում «ստատուս-քվոյի» հրամայականը» թեմայով հավաք-քննարկում։
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Հավաքի ընթացքում ելույթ ունեցան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը, նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի կանաչների սոցիալ-էկոլոգիական կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը, Ազգային նոր պահպանողական շարժման ղեկավար Էդուարդ Աբրամյանը, Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Արմեն Մանվելյանը, Ռազմավարական հետազոտությունների ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանը, «Հայ Կամավորականների Համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը, «Հայկական Ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքս Քանանյանը, որոնք շեշտեցին և հիմնավորեցին Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար կենսական նշանակություն ունեցող ազատագրված տարածքներում հայկական զինուժի ներկայության անհրաժեշտությունը, իշխանությունների պարտվողական քաղաքականության արդյունքում հայրենի հողը կորցնելու վտանգի աստիճանը, հայրենիքի մի մասը բանակցություններում սակարկման առարկա դարձնելու, Ադրբեջանին հանձնելու և տարածաշրջանում որոշ գերտերությունների ճնշումներին ենթարկվելու Սերժ Սարգսյանի դավաճանական պահվածքը։
Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս փաստեցին իրենց վճռական կեցվածքը արցախյան ճակատում առկա «ստատուս-քվոյի» պահպանության և հազարավոր հայ մարտիկների արյան գնով ազատագրված հայրենիքի պաշտպանության գործում։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տեղի ունեցած հավաք-քննարկումը ցանկանում էր կազմակերպել ապրիլի 2-ին Թեքեյան մշակութային կենտրոնում, սակայն իշխանությունների համապատասխան մարմինների կողմից կենտրոնի ղեկավարության վրա ճնշում գործադրելուց հետո այն հետաձգվեց։
Այսօր հավաքը տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող տարածքում և քննարկմանը ներկա էր նաև տիկին Փոստանջյանը։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ