Լրահոս

22.04.2010 19:35


Ոստիկանն եւ սպորտսմենուհին մեղադրվում են ԻԻՀ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում գործելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկան Ա. Մադոյանը :

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկան Արթուր Մադոյանի եւ քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոնուհի Ա.Մ-ի նկատմամբ՝ Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված և Երևան քաղաքում բնակվող ԻԻՀ քաղաքացի Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գույքը հափշտակելու  նպատակով, նախնական համաձայնությամբ, նրա կատմամբ ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանն ու սպորտսմենուհին 2010թ. ապրիլի 18-ին' ժամը 0130-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի 23 շենքի 3-րդ հարկի աստիճանահարթակում մոտեցել են Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին ու նրա աշխատակցուհի Ծ.Ա-ին: Ա.Մադոյանը, ներկայանալով իբրև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից, իր ծառայողական Մակարով տեսակի ատրճանակն ուղղել է Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գլխին և հայտնել, թե նրան կասկածում է թմրամիջոցների առևտրի մեջ՝ կարգադրելով ներս մտնել բնակարան : Հանդիպելով վերջինիս դիմադրությանը' Ա. Մադոյանը Ա. Մ-ի հետ Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով հարձակում են գործել վերջինիս վրա, որի ընթացքում Ա. Մադոյանը բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին, իսկ Ա. Մ-ն իր ձեռքին եղած մետաղյա խողովակով' նրա մարմնի տարբեր մասերին : Այնուհետև Արթուր Մադոյանը և Ա.Մ-ն ստուգել են ավազակային հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողի հագուստների գրպանները, սակայն գումար չեն հայտնաբերել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մ-ին և Ա.Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է :  

Հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը