ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի որոշումը նախաձեռնողական» քաղաքականության սնանկության խոստովանումն է»
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան այսպես կոչված «նախաձեռնողական» քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը:
Հայ Ազգային Կոնգրեսը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված եւ Հայոց Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաեւ գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:
Թե' բարոյական, թե' քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի' կեղծված նախագահական ընտրություններով եւ մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը եւ աջակցության ապահովմանը: Մինչդեռ, իրականացան Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի: օգտվելով ռեժիմի անձեռնհասությունից, Թուրքիան հետեւողականորեն շարունակեց կապել արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը'այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը /ԵԱՀԿ-ի Աթենքյան հայտարարություն/: Կապելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաեւ առանցքային եւ Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ' Մինսկի խմբի ձեւչափը:
Խճճվելով սեփական «նախաձեռնողական» քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանը այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական եւ անիրականանալի պարտավորություններ ստանձնելով, իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը եւ հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:
Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորումը: