Աշխարհ

02.09.2019 00:46


Օբամեյանգի գոլը փրկեց «Արսենալին» պարտությունից «Տոտենհեմի» հետ խաղում (տեսանյութ)

Օբամեյանգի գոլը փրկեց «Արսենալին» պարտությունից «Տոտենհեմի» հետ խաղում (տեսանյութ)

ԱՊԼ-ի տուրում «Արսենալը» ընդունել էր «Տոտենհեմին» ու մի կերպ փրկվեց պարտությունից։

Հանդիպման արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 40-րդ րոպեին Հարրի Քեյնը 11-մետրանոցից կատարած հարվածով կարողացավ կրկնապատկել այն։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը կարողացաց կրճատել հաշվի տարբերությունը։

Էմերիի սաներն ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով։ Խաղի 67-րդ րոպեին տանտերերի գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետի փոխարեն դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը։

71-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գենդուզիից ստացած փոխանցումից հետո կարողացավ գրավել հյուրերի դարպասն ու փրկել «զինագործներին» պարտությունից։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը