Ֆրանսիական Հանրապետության նախագահության հաղորդագրությունը ՀՀ նախագահի հայտարարության կապակցությամբ
Ֆրանսիական Հանրապետության Նախագահը ծանոթացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հայտարարությանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործընթացի վերաբերյալ :
Ֆրանսիական Հանրապետության Նախագահը ողջունում է հայկական պետության ղեկավարի կողմից' ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր հանձնառության վերահաստատումը' հակառակ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում մեկ և մյուս կողմի հանդիպած դժվարություններին:
Ֆրանսիան հորդորում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին պահպանել երկխոսությունը և կրկնապատկել ջանքերը' արագորեն հասնելու հիշյալ արձանագրությունների իրագործմանը, ինչը նշանակալի նպաստ կբերի խաղաղությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում: