Նշանակվել է ֆինանսատնտեսական ստուգում՝ պարզելու ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների նպատակային օգտագործումը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ֆինանսատնտեսական ստուգում՝ պարզելու արդյոք Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել:
Մասնավորապես՝ մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաև այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա 2006-2008 թվականների ընթացքում հայտարարված մրցույթներում հաղթող է ճանաչվել «Ուայդ Գեյթ», իսկ 2009թվականին' «Տրի Գրեն» ՍՊ ընկերությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ 2006թ. ապրիլի 19-ին «Պետական գնումների գործակալություն□ ՊՈԱԿ-ի և «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման գնման» թիվ ԱՇՁԲ-06/250, 2007թ. մարտի 29-ին' թիվ ԱՇՁԲ-07/358, իսկ 2008թ. ապրիլի 8-ին' թիվ ԱՇՁԲ-07/397 պայմանագրերի կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերությանն է փոխանցվել համապատասխանաբար' 68.400.000, 41.500.000 և 41.500.000 դրամ, ընդհանուր' 151.400.000 դրամ:
2009թ. օգոստոսի 24-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Տրի Գրեն» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պետական գնման» թիվ ՄԲԱՇՁԲ-09/36-1 պայմանագիրը, իսկ 2009թ. օգոստոսի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարության ու «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերության միջև' թիվ ՀՀ ԲՆ-ԱՇՁԲ-09/04 պայմանագիրը, որոնց կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա նշված ընկերություններին է փոխանցվել համապատասխանաբար 121.196.160 և 132.164.800 դրամ, ընդհանուր' 253.360.960 դրամ:
Նկատի ունենալով, որ «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն» ու «Հ. Էլոյան և որդիներ» ՍՊ ընկերությունների կատարած աշխատանքների, 2006-2009թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային օգտագործման ճշտության ստուգման համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ֆինանսատնտեսական ստուգում՝ կատարումը հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետներին:
Մասնագետների առջեւ խնդիր է դրվել պարզել, թե արդյոք վերոնշյալ 5 պայմանագրերում և կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները համապատասխանում են փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, թե' ոչ: Եթե ոչ, ապա գումարային առումով որքան գումարի աշխատանքներ չեն կատարվել: Պայմանագրերով նախատեսված աշխատանքների դիմաց գումարները վճարվել են ամբողջությա՞մբ, թե'ոչ:
Ստուգումներն իրականացնելու համար տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարության և «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ից ներկայացված «Ուայդ Գեյթ», «Հ. Էլոյան և որդիներ» ու «Տրի Գրեն» ՍՊ ընկերությունների հետ կնքված պայմանագրերի, դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ փաստաթղթերի և համապատասխան տարածքների քարտեզների պատճենները:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն