Լրահոս

23.04.2010 10:41


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադկեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Ինչպես հաղորդվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպել են ապրիլի 22-ին և քննարկել վերջին իրադարձությունները, այդ թվում նաև Վաշինգտոնում, Բաքվում և Մոսկվայում անցկացրած բարձր մակարդակով հանդիպումները։

«Համանախագահներն այդ հանդիպումները գնահատել են որպես նոր զարկ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մադրիդյան սկզբունքների շրջանակում։ Համանախագահները մայիսի սկզբում այց կկատարեն Վիեննա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին տեղեկացնելու այս հաջողությունների մասին»։

 

Այս խորագրի վերջին նյութերը