Լրահոս

23.04.2010 10:45


ԱՄՆ-ը շարունակում է հորդորել Հայաստանին և Թուրքիային

Անդրադառնալով ՀՀ նախագահի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու հրամանագրին՝ ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակեցնում է, որ Հայաստանը չի դադարեցրել գործընթացը, այլ առկախել է այն մինչև որ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվելու: Մենք բարձր ենք գնահատում Նախագահ Սարգսյանի որոշումը շարունակել ջանքերը հանուն խաղաղության հեռանկարի, հանուն կայունության և հաշտության: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ դռները բաց պահել հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար»:

 

Այս խորագրի վերջին նյութերը