Քաղաքական

02.09.2019 19:28


Խայտառակություն է, որ ունենք քաղբանտարկյալ Արցախի 1-ին նախագահ. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Խայտառակություն է, որ ունենք քաղբանտարկյալ Արցախի 1-ին նախագահ. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ Սեպտեմբերի 2-ի օրվա նշանակությունը դրա կարևորությունը տասնամյակների ընթացքում նորովի է կարևորվելու: Նրա նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի է։ Ովքեր, որ կերտել են այս տոնը, նրանք իրական հերոսներ են, նրանց անունները ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ, թող ոչ ոք դրանում չկասկածի»,-սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա կարծիքով խայտառակություն է, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության անկախության օրը գտնվում է անազատության մեջ. «Կարծում եմ՝ հաջորդ անգամ չենք ունենալու քաղբանտարկյալ Արցախի առաջին նախագահ, ինչը պարզապես խայտառակություն է»,-ասաց Սողոմոնյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը