Լրահոս

23.04.2010 11:28


Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ դիմել է Չինաստանի կառավարությանը

Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ դիմել է Չինաստանի կառավարությանը կոչով' ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Մենք կոչ ենք անում բարեկամ չին ժողովրդին միացնել նրա հզոր ձայնը համաշխարհային հանրությանը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունն եւ դատապարտելով ազգամիջյան ատելության, ազգային խտրականության ու թշնամանքի բոլոր դրսեւորումները, որպեսզի նման ողբերգությունն երբեք չկրկնվի մարդկային պատմության մեջ»,- ասված է նամակում:

 Դիմումը ստորագրել են Տիգրան Խզմալյանը, Լեւոն Աբրահամյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանուշ Խարատյանը, Լևոն Չուգասզյանը, Աշոտ Ադամյանը եւ ուրիշները:

Վաղը ապրիլի 24-ին ժամը 12։15 Տիգրան Խզմալյանը նամակը կհանձնի դեսպանատուն։

Այս խորագրի վերջին նյութերը