Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
Բուենոս Այրեսի խորհրդարանի և «Արմենիա» մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 20-ին Արգենտինայի մայրաքաղաքի խորհրդարանի «Ոսկեզօծ սահլիճում» կայացել է հանդիսավոր երեկո' նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի խորհրդարանի անդամներ Մարիա Խոսե Լուբերտինոն և Ֆաբիո Բաստերիոն, Արգենտինայի Արդարադատության Գերագույն դատարանի անդամ Էուխենիո Սաֆարոնին, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների տասնյակ անդամներ:
Հանդիսավոր երեկոյին մասնակցել են նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը:
Ելույթ ունեցողները նշեցին, որ «հակառակ թուրքական իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերի, հայերն այսօր թե Հայաստանում, թե սփռված աշխարհով մեկ, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել և դատապարտել 95 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը: