Կարծիք

02.09.2019 23:49


Անցյալից փախնելու ու իբր օրիգինալ երևալու մոլուցքը մարազմատիկ հետևանքների է հանգեցնում արդեն

Անցյալից փախնելու ու իբր օրիգինալ երևալու մոլուցքը մարազմատիկ հետևանքների է հանգեցնում արդեն

Անցյալից փախնելու ու իբր օրիգինալ երևալու մոլուցքը մարազմատիկ հետևանքների է հանգեցնում արդեն: Հատկապես Արցախի հարցում: Հետաքրքիր է, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը ինչո՞ւ երբեք չէին խոսում Սովետական Ադրբեջանից Արցախի անկախանալու մասին: Կարծում եք՝ ավելի քի՞չ էին հասկանում գործից: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

ԱԳ նախարարն ընդհանարապես ինչո՞վ է զբաղված: Եթե մեկ ու կես տարվա մեջ Զոհրաբ Մնացականյանը տարրական բաները չի կարողացել բացատրել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն պետք է հենց հիմա հրաժարական տա ու գնա ոչխար պահելու: Կամ էլ պարտավոր է վեր կենալ ու հայտարարել, որ իր շեֆն ինչ ասել է, ճիշտ է ասել: Եվ, ընդհանրապես. Փաշինյանի շրջապատում կա՞ իր մասնագիտության հանդեպ հարգանք ունեցող մեկը, որ վեր կկենա ու կհայտարարի` Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում: Իսկ եթե այս ամենը հերթական թափթփվածության հետևանք չէ, և լրիվ ուրիշ կինոյի սցենար է նախապատրաստվում, ապա դա արդեն այլ խոսակցության, ավելի ճիշտ` գործողության թեմա է:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը