Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրահավաքները, բայց... «Ֆեյսբուք»-ում։ Մարդկանց նա արդեն չի կարող հավաքել հրապարակներում, քանզի հեղափոխության «փուքսը» թողել է։
Նա սկսել է ցածրակարգ «ռոլիկների» վրա հույս դնել։ Ռեպերտուարը նույնն է՝ «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի՛ պլստալու, չի՛ պլստալու»։
Մկների ու ձկների պլաստալու հարցը դեռ պարզ չէ, բայց պարզ է, որ «ժողովրդի» վարչապետը աղմուկի տակ թաքցնում է փողի թեման։
Խոսքը նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ֆինանսավորման և այդ կառույցների շուրջ պտտվող իրական ու կեղծ լուրերի մասին չէ։ Այդ հիմնադրամները, ամենայն հավանականությամբ, գրեթե մաքուր են աշխատում, բայց ժանրի կանոնների համաձայն տիկին Աննային սկսել են վերագրել սաշիկաբարո վարքագիծ։ Բայց այդ վարքագիծը նույնքան իրական է, որքան որ Սաշիկի 50/50–ներն էին իրական (2018–ի մայիսից հետո 50/50–ի գեթ մեկ դեպք չի բացահայտվել)։
Իրական փողի թեման լրիվ այլ տեղ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Աննա Հակոբյանի հիմնադրամների մասին խոսակցությունները մի տեսակ երկրորդ պլան են մղում բուն թեման՝ որտեղի՞ց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փող։
2017–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլի կուսակցությունը մասնակցում էր դաշինքով ու նույնիսկ այդ դեպքում ընտրարշավը համեստ տեսք ուներ (Բ26–ում որոշել էին նիկոլենց տանել ԱԺ, բայց ֆինանսապես շատ երես չէին տվել)։ Նույնն էր պատկերը նաև 2017–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ. Նիկոլին գցել էին չոլերն ու նրան այլ բան չէր մնում, քան մագլցել ավտոտնակների տանիքների վրա ու անտաղանդ ձևով երգել «Էրեբունի–Երևան» երգը։
Դե իսկ 2016–ին տեղի ունեցած Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» «բոմժական» վիճակում էր և շատ քիչ ձայներ հավաքեց։
2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմն արդեն օլիգարխիկ ընտրարշավ անցկացրեց։ Կոնտրաստը մեկ տարի առաջվա հետ հսկայական էր։ Թանկարժեք քարոզարշավը աչք էր ծակում։ Երեկվա համեստ և ասֆալտին պառկող տղաներն ու աչոնիկները ռեյտինգային ընտրակարգով արդեն իրենց նկարներով ողողել էին հանրապետության փողոցները՝ ծախսերի առումով չզիջելով նախկին մեծամասնականներին։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց հայտնվեց փողը «Քաղաքացիական պայմանագրում»։
Որտեղի՞ց ՔՊ–ին գումար, որ հիմա այդքան թանկարժեք տարածքային կառույցներ է բացում։ Միգուցե գործարար դարձած նախկին օլիգարխները ուսապարկերո՞վ են փողը տանում «թավշյա» կուսակցության գրասենյակ։ Միգուցե պլստում են այն մկներն ու ձկները, որոնք մուծվո՞ւմ են մեր օրերի նեոբոլշևիկների կուսակցական դրամարկղին։
Շատերն ընկել են «Իմ քայլը» հիմնադրամի հետևից, բայց մոռացել են «Իմ քայլը» դաշինքի ու դրա հիմքում կանգնած ՔՊ կուսակցության ֆինանսավորման մասին։
Իրական հարցերը ՔՊ–ի փողերին է վերաբերում։ Աննա Հակոբյանի հիմնադրամները համեմատաբար թափանցիկ են ու ցանկության դեպքում կարելի է պարզել, թե ովքեր են հատ–հատ մուծվել, բայց Նիկոլի կուսակցության դեպքում ամեն ինչ փակ է։ Բայց դե միևնույն է, Նիկոլի պաշտոնազրկումից հետո ամեն ինչ բացահայտվելու է, և այդ դեպքում ոչ մի ձուկ և ոչ մի մուկ, իրոք, չի պլստալու։ Այսինքն՝ բացահայտվելու են ՔՊ–ի ֆինանսավորման աղբյուրները, և Փաշինյանը չի կարողանալու ձկան պես լուռ մնալ կամ մկան պես ծակերը մտնել՝ շատ կոնկրետ հարցերի չպատասխանելու համար։
Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրահավաքները, բայց... «Ֆեյսբուք»-ում։ Մարդկանց նա արդեն չի կարող հավաքել հրապարակներում, քանզի հեղափոխության «փուքսը» թողել է։
Նա սկսել է ցածրակարգ «ռոլիկների» վրա հույս դնել։ Ռեպերտուարը նույնն է՝ «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի՛ պլստալու, չի՛ պլստալու»։
Մկների ու ձկների պլաստալու հարցը դեռ պարզ չէ, բայց պարզ է, որ «ժողովրդի» վարչապետը աղմուկի տակ թաքցնում է փողի թեման։
Խոսքը նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ֆինանսավորման և այդ կառույցների շուրջ պտտվող իրական ու կեղծ լուրերի մասին չէ։ Այդ հիմնադրամները, ամենայն հավանականությամբ, գրեթե մաքուր են աշխատում, բայց ժանրի կանոնների համաձայն տիկին Աննային սկսել են վերագրել սաշիկաբարո վարքագիծ։ Բայց այդ վարքագիծը նույնքան իրական է, որքան որ Սաշիկի 50/50–ներն էին իրական (2018–ի մայիսից հետո 50/50–ի գեթ մեկ դեպք չի բացահայտվել)։
Իրական փողի թեման լրիվ այլ տեղ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Աննա Հակոբյանի հիմնադրամների մասին խոսակցությունները մի տեսակ երկրորդ պլան են մղում բուն թեման՝ որտեղի՞ց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փող։
2017–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլի կուսակցությունը մասնակցում էր դաշինքով ու նույնիսկ այդ դեպքում ընտրարշավը համեստ տեսք ուներ (Բ26–ում որոշել էին նիկոլենց տանել ԱԺ, բայց ֆինանսապես շատ երես չէին տվել)։ Նույնն էր պատկերը նաև 2017–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ. Նիկոլին գցել էին չոլերն ու նրան այլ բան չէր մնում, քան մագլցել ավտոտնակների տանիքների վրա ու անտաղանդ ձևով երգել «Էրեբունի–Երևան» երգը։
Դե իսկ 2016–ին տեղի ունեցած Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» «բոմժական» վիճակում էր և շատ քիչ ձայներ հավաքեց։
2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմն արդեն օլիգարխիկ ընտրարշավ անցկացրեց։ Կոնտրաստը մեկ տարի առաջվա հետ հսկայական էր։ Թանկարժեք քարոզարշավը աչք էր ծակում։ Երեկվա համեստ և ասֆալտին պառկող տղաներն ու աչոնիկները ռեյտինգային ընտրակարգով արդեն իրենց նկարներով ողողել էին հանրապետության փողոցները՝ ծախսերի առումով չզիջելով նախկին մեծամասնականներին։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց հայտնվեց փողը «Քաղաքացիական պայմանագրում»։
Որտեղի՞ց ՔՊ–ին գումար, որ հիմա այդքան թանկարժեք տարածքային կառույցներ է բացում։ Միգուցե գործարար դարձած նախկին օլիգարխները ուսապարկերո՞վ են փողը տանում «թավշյա» կուսակցության գրասենյակ։ Միգուցե պլստում են այն մկներն ու ձկները, որոնք մուծվո՞ւմ են մեր օրերի նեոբոլշևիկների կուսակցական դրամարկղին։
Շատերն ընկել են «Իմ քայլը» հիմնադրամի հետևից, բայց մոռացել են «Իմ քայլը» դաշինքի ու դրա հիմքում կանգնած ՔՊ կուսակցության ֆինանսավորման մասին։
Իրական հարցերը ՔՊ–ի փողերին է վերաբերում։ Աննա Հակոբյանի հիմնադրամները համեմատաբար թափանցիկ են ու ցանկության դեպքում կարելի է պարզել, թե ովքեր են հատ–հատ մուծվել, բայց Նիկոլի կուսակցության դեպքում ամեն ինչ փակ է։ Բայց դե միևնույն է, Նիկոլի պաշտոնազրկումից հետո ամեն ինչ բացահայտվելու է, և այդ դեպքում ոչ մի ձուկ և ոչ մի մուկ, իրոք, չի պլստալու։ Այսինքն՝ բացահայտվելու են ՔՊ–ի ֆինանսավորման աղբյուրները, և Փաշինյանը չի կարողանալու ձկան պես լուռ մնալ կամ մկան պես ծակերը մտնել՝ շատ կոնկրետ հարցերի չպատասխանելու համար։
Եվ ուրեմն, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ։
Հայկ Ուսունց