Հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու Յուրա Իվանյանը․ «Հրապարակ»
«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել:
Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին և սխալ եզրակացության է հանգել։
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարևում։
Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։
Ի դեպ, քննությունը կտևի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։Կառգրավվի նաև Յուրի Իվանյանի հեռախոսը, և կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու Յուրա Իվանյանը․ «Հրապարակ»
«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել:
Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին և սխալ եզրակացության է հանգել։
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարևում։
Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։
Ի դեպ, քննությունը կտևի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։ Կառգրավվի նաև Յուրի Իվանյանի հեռախոսը, և կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»,-գրում է թերթը: