Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Ռուսաստանի ԱԳՆ կայքէջը տեղեկացնում է, որ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման Ադրբեջանի առաջարկը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ դառնալու Իրանի առաջարկը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել է, որ այդ հարցերն առայժմ ուսումնասիրման փուլում են։
«Սակայն համապատասխան գնահատականներ տալու համար մենք պետք է կապվենք բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այս հարցերում։ Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք։ Մեր գործընկերների հետ տվյալ հարցերը քննարկելուց որոշ ժամանակ անց մենք կարող ենք արդեն որոշակի պարզաբանումներ տալ»,-նշել է Նեստերենկոն։
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի փոխվի