Կարծիք

03.09.2019 14:26


Թավշյա անարդարադատության «վկաները»

Թավշյա անարդարադատության «վկաները»

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հավաքվել են Սահմանադրական դատարանի մոտ` աջակցելու երկրորդ նախագահին, ինչը բնական է եւ հիվանդագին (պաթոլոգիկ) քոչարյանատյացությամբ չտառապող նորմալ մարդկանց մոտ հարցեր չի առաջացնում։

Ի վերջո, Քոչարյանն այն մարդն է, որ կանգնած է եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, ղեկավարել է այդ շարժումը` Արցախյան հաղթանակները կերտողներից մեկն է, Արցախի առաջին եւ Հայաստանի Երկրորդ նախագահը, անուրանալի ներդրում ունի հայկական երկու պետությունների կայացման ու ամրապնդման գործում։ Եվ ուղղակի տարօրինակ կլիներ, եթե չունենար աջակիցներ, որոնք պատրաստ են կռիվ տալ իրենց «պաշտպանյալի» նկատմամբ օրը ցերեկով իրականացվող «թավշյա անարդարադատության» դեմ։

Բայց գտնվում են մարդիկ, այդ թվում` լրագրողներ, որոնք բոլորովին չէին մտահոգվում, երբ Փաշինյանը հրապարակավ մատ էր թափ տալիս դատավորների վրա, յուրայիններին քսի տալիս` արգելափակելու դատարնների դռները, հետապնդում իրեն անհաճո որոշում կայացրած դատավորներին, ՍԴ անդամներին «ափաշկյարա» կաշառք առաջարկում հրաժարական տալու եւ յուր սրտի դատավորների ճանապարհը բացելու համար, չէին «ցնցվում», երբ ամբոխը քաշքշում եւ վիրավորում էր ՍԴ «հնաբնակ» Ալվինա Գյուլումյանին, որ տարիներ շարունակ արժանապատվորեն ներկայացնում էր Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իսկ հիմա լուրջ դեմքով հարց են տալիս` արդյոք, սա ճնշում չէ՞ Սահմանադրական դատարանի նկատմամբ։
Տեսնես ինչի՞ց է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը