Լրահոս

23.04.2010 13:44


Րաֆֆի Հովհաննիսյան. «Լավ մարտավար, վատ ռազմավար»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Լավ մարտավար, վատ ռազմավար»

-Նախագահի հայտարարությունը ստեղծված պայմաններում լավ մարտավարի քայլ էր, բայց լավ ռազմավարը պիտի թույլ չտար այս վիճակի ստեղծումն ի սկզբանե,-ՀՀ նախագահի ուղերձի մասին այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը,-բայց քանի որ ստեղծվեց, ես կարծում եմ, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման լույսի ներքո կիսահետ քայլով է հնարավորություն տալիս, որպեսզի այլ երկրների խորհրդարանները, գործադիր մարմիններն իրենց սեփական շահի համապատասխան նաև ճանաչեն Ցեղասպանությունը։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ եթե չլիներ այդ նախաձեռնությունը, և մեր մեղսակցությամբ այդ պատրանքը չստեղծվեր, որ կա գործընթաց, միջազգային հանրությունը, օտար երկրների խորհրդարանները, նախագահները, վարչապետերն էլի իրենց շահերի համապատասխան ավելի դյուրին կճանաչեին Ցեղասպանությունը։

Նա ասել է, որ իր ենթադրությամբ, եթե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն առաջ գնա, ապա «այդ արձանագրությունների ստորագրումից, և, աստված չանի, վավերացումից հետո այլևս ընդհանրապես միջազգային օրակարգում Ցեղասպանության ճանաչում չի լինելու»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը